Մեր մասին
Layer-1

Pro Service” ընկերությունը հիմնվել է 2007թ. Երևանում և հանդիսանում է առաջատար վերելակների, շարժասանդուղքների  (էսկալատոր) և քայլքուղիների (տրավոլատոր) ոլորտում՝ նախատեսված բոլոր տեսակի շինությունների համար: Մենք իրականացնում ենք ներկրում, մոնտաժում ու տեխնիկական սպասարկում` համագործակցելով ոլորտի լավագույն ինժեներական անձնակազմի  հետ: Առաջնորդվելով անհատական մոտեցման սկզբունքներով, մենք առաջարկում ենք արդյունավետ և հիմնավորված լուծումներ:
”Pro Service” ընկերությունը մասնագիտացված  է նաև ջեռուցման, օդափոխության և օդակարգավորման համակարգերի բնագավառում՝ ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները հաճելի ու անվտանգ աշխատանքի ու կենսակերպի համար: Մենք ներկայացնում ենք ինովացիոն ու շրջակա միջավայրի  համար անվնաս աշխատանքային տեխնոլոգիաների լայն տեսականի:
”Pro Service” ընկերությունն իրագործել է շուրջ 100 նախագծեր Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում՝ հասնելով գերազանց արդյունքների և  իր առջև  նպատակ ունենալով առաջարկվող ապրանքների ու ծառայությունների  անվտանգ, հարմարավետ ու արդյունավետ շահագործումը: