վերելակներ
ընտրեք կատեգորիա

Վերելակներ

Pro Service ընկերությունը ներմուծում և տեղադրում է հիդրավլիկ ու մեխանիկական վերելակներ, նախատեսված ինչպես բազմաբնակարան շենքերի և հյուրանոցների, այնպես էլ ցածրահարկ շինությունների և գրասենյակների  համար:

Մենք առաջարկում ենք հոսփիթալային տիպի վերելակներ՝ նախատեսված բժշկական ոլորտի համար, որոնք առանձնանում են իրենց բազմաֆունկցիոնալությամբ ու հուսալիությամբ:

Պատրաստ ենք նաև իրականացնել պանորամային վերելակների պատվերներ: Այս տիպի վերելակը կավելացնի յուրատիպ ու շքեղ տարր բնակելի կամ բիզնես շենքերին: Պատվերներն իրականացվում են պատվիրատուի կողմից ներկայացված չափորոշիչների (խցիկի դիզայն, աքսեսուարներ, վերելակի ֆունկցիաներ և այլն) և տեխնիկական բնութագրի (տարողունակություն) համաձայն:

Տրամադրվում է ետերաշխիքային և տեխնիկական սպասարկում: