SJEC Elevator

Մեր գործընկերը վերելակների և սանդուղքների համաշխարհային առաջատար արտադրող SJEC ընկերությունն է: SJEC-ը հիմնադրվել է 1992 թվականին: Այն միջազգային կազմակերպություն է, որը մասնագիտանում է վերելակների, շարժասանդուղքների, ավտոմեքենաների ամբարձիչների, մետաղամշակման և էներգախնայող շարժիչների արտադրությամբ: SJEC-ի սարքավորումների 20-ից ավել տեսականին՝ 5 կատեգորիաներով, հաջողությամբ վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ընկերությունն ունի շուրջ 600 մասնաճյուղ ամբողջ աշխարհում, ինչը մեծացնում է նրա մրցունակությունը էներգետիկ ընկերությունների շրջանում: SJEC- ին շնորհվել են որակի կառավարման այնպիսի միջազգային սերտիֆիկատներ, ինչպիսիք են՝ DNV-ի սահմանած ISO9001, ISO14001 և OHSAS18001, ինչպես նաև TJV- ի՝ SA8000 սերտիֆիկատը։ Ընկերության բոլոր արտադրանքները անցնում են գերմանական CE և EMC որակի հսկողությամբ:

SJEC-ի արտադրանքը օգտագործվել է 2008 թվականի օլիմպիական խաղերի, ինչպես նաև 2010 թվականի Շանհայի միջազգային ցուցահանդեսի և միջազգային այլ միջոցառումների ժամանակ: Ընկերության բեռնափոխադրող սարքավորումները տեղադրվել են ինչպես Չինաստանի, այնպես էլ արտասահմանյան այլ երկրների պետական ​​և հասարակական հաստատություններում: Ընկերության իրագործած բոլոր ծրագրերը վայելում են բարձր հեղինակություն։

PRO Service ընկերության ընտրությունը պատահական չէ: Մենք համագործակցում ենք չինական՝ վերելակներ արտադրող 5 լավագույն ընկերություններից մեկի հետ: Չինաստանն շինարարության, բարձրահարկ շենքերի և դրանց շահագործման առումով այսօր զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում։

Edunburgh Elevator

Edunburgh Elevator- ը վերելակների արդյունաբերության ոլորտում ամենամեծ և ազդեցիկ ընկերությունն է: Այն վերելակների անվտանգության, էներգախնայողության և մատուցվող ծառայությունների որակի առաջատար է և ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հարյուրից ավելի արտոնագրեր:

Ընկերությունը ստացել է Մտավոր սեփականության պետական ​​ծառայության լիցենզիա: Ելնելով չինական գիտական փորձագետների ակադեմիայի աշխատանքից` անվտանգ վերելակների արտադրության ոլորտում Edunburgh Elevator-ը դարձել է առաջատար ընկերություններից մեկը: Այն նաև առաջինն է այս ոլորտում, որ ստացել է վերելակների արդյունավետության վկայագիր:

Վերջերս ընկերությունը համագործակցել է ավելի քան 500 կազմակերպության հետ` մասնակցելով

World Expo կառավարման, վարչական, անվտանգության և լրատվական կենտրոնի գրասենյակի շինարարական ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև ստացել է բազմաթիվ մրցանակներ և հիացմունքի գնահատականներ:

Elevator Manufacturer

Jiangsu Zhengxing Construction Machine Co.,Ltd.

Մեր գործընկեր JIANGSU ZHENGXING CONSTRUCTION MACHINE CO., LTD- ը աշխարհում նույնպես վերելակների առաջատար արտադրողներից է:

Ընկերությունը Չինաստանի շինարարության նախարարության առանցքային ձեռնարկությունն է, որը մասնագիտանում է վերամբարձ կռունկների արտադրությունում:

Չինաստանի որակի ասոցիացիայի կողմից ընկերությանը շնորհվել է բարձր արդյունավետությամբ առաջադեմ ձեռնարկության, ինչպես նաև հաճախորդների գոհունակության մրցանակը: 1999 թվականին ընկերությունը ստացել է ISO9001-2000 որակի համակարգի վկայագիր, 2006 թվականի սկզբին՝ ISO9001, ISO14000 և GB / T18001 համակարգի վկայագրեր, 2007-ին՝ CE և 2008-ի ապրիլին՝ ԳՕՍՏ-ի վկայագրեր:

Ընկերության արտադրանքը վաճառվում է ինչպես Չինաստանում, այնպես էլ արտահանվում է աշխարհի ավելի քան երեսուն երկրներ և տարածաշրջաններ՝ Հայաստան, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բրազիլիա, Կոլումբիա, Չիլի և այլն:

Tavol Group

Tavol Group

Tavol Group-ը հեղինակավոր, առաջատար, օրինապահ ու բարձրորակ ընկերություն է, որը արտադրում է արդյունաբերության համար նախատեսված վերամբարձ, բեռնափոխադրող և շինարարական տեխնիկա, արտադրության հետ միասին մատուցում դրանց սպասարկման ծառայությունները։

1000-ից ավել ընկերություն ավելի քան 16 տարի  մեծ արժեքներ են ստեղծում Tavol- ի ամբարձիչներով և բեռնամբարձիչ սարքերով։ Այստեղ աշխատում են ավելի քան 200 մասնագետներ, իսկ հաճախորդները գտնում են անհատականացված, արագ և արդյունավետ ծառայություններ:

Tavol Cranes Group Co.,Ltd

Միջազգային շուկայում կռունկների և ամբարձիչ սարքավորումների առաջատար ընկերություն Չինաստանից։

Tavol Group-ը հեղինակավոր, առաջատար, օրինապահ ու բարձրորակ ընկերություն է, որը արտադրում է արդյունաբերության համար նախատեսված վերամբարձ, բեռնափոխադրող և շինարարական տեխնիկա, արտադրության հետ միասին մատուցում դրանց սպասարկման ծառայությունները։

1000-ից ավել ընկերություն ավելի քան 20 տարի  մեծ արժեքներ են ստեղծում Tavol- ի ամբարձիչներով և բեռնամբարձիչ սարքերով։ Այստեղ աշխատում են ավելի քան 200 մասնագետներ, իսկ հաճախորդները գտնում են անհատականացված, արագ և արդյունավետ ծառայություններ: