Testimonial - Lusine Hovhannisyan
Երբ Proservice ընկերությունը սկսեց իր գործունեությունը վերելակ- ների տեղադրման և սպասարկման ոլորտում, Հայաստանում ար- դեն գործում էին նմանատիպ կազմակերպություններ: Այսօր արդեն Proservice-ն իր տեղն է գրավել շուկայում և վստահորեն քայլում է առաջ՝ ժամանակի և տեխնոլոգիաների օրեցօր փոխվող պահանջ- ներին համահունչ: Ժամանակակից, հուսալի ու անվտանգ վերելակ- ների ներկրումը, տեղադրումն ու տեխնիկական սպասարկումը դար- ձել է այս ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ապրելակերպը: Հաճելի է աշխատել նման պատրաստված, գրագետ և արհեստա- վարժ աշխատակազմի հետ:

Լուսինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգու- թյան ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ
Testimonial - Vahagn Khalatyan
Ավելի քան 6 տարի է, ինչ պատիվ ունեմ առնչվելու և աշխատելու Proservice ընկերության հետ: Սկսած 2013 թ. լինելով Գրանդ Տոբակո ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ, ղեկավարել եմ մի շարք նախագծեր, որտեղ վերելակների ձեռք բերման և տեղադրման մասով համագործակցել ենք այս ընկերության հետ: Աշխատանքի ընթացքում Proservice ընկերությունը աչքի է ընկել օպե- րատիվությամբ, հետևողականությամբ և կատարած աշխատանքնե- րի բարձր որակով, իսկ ընկերության ղեկավար կազմն օժտված է կոմ- պետենտությամբ և գիտելիքների բարձր մակարդակով: Proservice ընկերության կողմից տեղադրված վերելակներն իրենց հուսալիությամբ, տեխնիկական բարձր հագեցվածությամբ և նրբաճաշակ դիզայնով կոտրեցին մեզ մոտ տարիներով ձևավորված` չինական արտադրանքի մասին կարծրատիպերը` դրանք անկասկած մրցունակ են աշխարհահռչակ ընկերությունների արտադրանքի հետ: Ըստ իս` սա հետևանք է բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարվող աշխատանքների բարձր որակի:

Վահագն Խալաթյան

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի փոխտնօրեն
Testimonial - Arman Mkrtchyan
ԿՌ քոնսթրաքշն կազմակերպության անունից կցանկանայի շնորհակալություն և գոհունակություն հայտնել Proservice կազմակերպության յուրաքանչյուր աշխատողին պրոֆեսիոնալ մոտեցման համար: Proservice կազմակերպության հետ համատեղ իրականացրել ենք 6 նախագիծ, որոնց ընթացքում տեղադրվել է 2 տասնայկին մոտ վերելակ և բեռնատար ամբարձիչ: Հաճելի ունենալ նման գործընկեր:

Արման Մկրտչյան

ԿՌ քոնսթրաքշն ՍՊԸ ֆինանսական տնօրեն
Levon Kasparov
Proservice ընկերությունը ընտրվել է որպես «Ռենշին» ընկերության կողմից կառուցապատվող Սասնա Ծռեր 3 բնակելի համալիրի վերելակների մատակարարման և մոնտաժման կապալառու, փակ նպատակային մրցույթի արդյունքում, ունենալով ավելի բարձր ցուցանիշներ գրեթե բոլոր չափանիշներով։ Proservice ընկերության մասնագետների կողմից աշխատանքները իրականացվել է ժամանակին և որակյալ։ Շնորհակալություն եմ հայտնում Proservice ընկերությանը ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար։

Լևոն Կասպարով

«ՌԵնշին» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի տԵղակալ
Testimonial - Arevik Yeghyan
Շիրակ հյուրանոցային համալիրի ռեկոնստրուկցիոն աշխատանքների ժամանակ ամենաբարդ խնդիրներից էր հին մարդատար վերելակների փոխարինումը նորով: Տվյալ խնդրի լավագույն և օպտիմալ լուծումը առաջարկվեց Proservice կազմակերպության մասնագետների կողմից, որից հետո սկսվեց երկու կազմակերպությունների բեղմնավոր համագործակցությունը: Proservice կազմակերպության մասնագետները ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ չխաթարելով հյուրանոցի բնականոն աշխատանքը՝ իրականացրեցին վերելակների փոխարինումը: Նոր մասնաշեքի վերելակների տեղադրումը ևս վստահվեց Proservice կազմակերպությանը: Աշխատանքը կրկին կատարվեց ժամանակին և բարձրորակ: Շնորհակալ եմ համագործակցության համար:

Արևիկ Եղյան

Շիրակ հյուրանոցի գլխավոր մենեջեր
Testimonial - Vova Martirosyan
Proservice կազմակերպության հետ համագործակցությունը սկսել ենք 2013 թ-ից: Կազմակերպությանը կարող եմ բնութագրել, որպես բարեխիղճ, ուշադիր, հետևողական և ամենակարևորը պրոֆեսիոնալ և վստահելի գործընկեր: Համատեղ ավարտին հասցնելով Օպերա Սուիթ հյուրանոցի կառուցման հսկայածավալ աշխատանքը, կարող եմ փաստել, որ մյուս բոլոր նախագծերում որպես գործընկեր Proservice կազմակերպությունը անպայման կներգրավվի:

Վովա Մարտիրոսյան

Բլեսկ ՍՊԸ Հայաստանայան մասնաճյուղի տնօրեն